Էրդողանը` Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ. ինչ են քննարկում Թուրքիայում
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները կողմ են, որ իրենց առաջնորդ և պետության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրվի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամը կարգավորելու ջանքերի համար, ուրբաթ գրել է Hürriyet թերթը:
Հրատարակության տվյալներով՝ այս հարցը բարձրացվել է ԱԶԿ գործկոմի նիստում:
«Մեր նախագահին պետք չէ Խաղաղության Նոբելյան մրցանակը, բայց եթե ժամանակին այն շնորհվել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային, ապա այն ջանքերի համար, որ Էրդողանը գործադրում է Ուկրաինայում խաղաղություն ապահովելու համար, մեր նախագահը պետք է արժանանա Նոբելյան մրցանակի»,-ասել է իշխող կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Սունայ Քարամաքը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն աջակցել է Էրդողանին Նոբելյան մրցանակ շնորհելու նախաձեռնությանը։
«Օբաման, որը, ըստ էության, ոչինչ չի արել, արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի միայն պաղեստինյան խնդրի լուծմանն ուղղված ջանքերի համար: Սակայն մեր նախագահն արել է շատ ավելին, ուստի նա արժանի է Նոբելյան մրցանակի»,- Չավուշօղլուիի խոսքերն է մեջբերում թերթը։
«Եթե նույնիսկ մեկ արևմտյան առաջնորդ Էրդողանի չափ ջանք գործադրի (ճգնաժամը կարգավորելու համար), նա կդառնար Նոբելյան մրցանակի գլխավոր թեկնածուն: Ուրեմն ինչու Էրդողանը չի կարող դառնալ թեկնածու»: - նշել է Hürriyet-ի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։
68-ամյա Էրդողանը նախկինում բազմիցս ասել է, որ կհրաժարվի Խաղաղության Նոբելյան մրցանակից, եթե այն իրեն շնորհեն:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը մեկնարկել է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը Բրյուսելում մեկնարկել է։ Այս մասին...
Լավրովն ու Միրզոյանը կհանդիպեն Մոսկվայում
Ապրիլի 8-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին ապրիլի 6-ին կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրյուսելում բանակցությունների արդյունքում երկու որոշում է կայացվել
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում մանրամասներ հայտնեց երեկ՝ Բրյուսելում կայացած իր, Ադրբեջանի նախագահ Ալիևի...
Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկաինական բանակցությունները
Մարտի 29-ի առավոտյան Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները՝ Թուրքիայի...