ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սգալն անպտուղ գործողություն է. Աննա Հակոբյանը՝ զոհվածների հարազատների հետ հանդիպմանը
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակվել Ապրիլի 7-ին տեղի ունեցած միջոցառումից և ներկայացրել իր ելույթը։
«Սիրելի՜ մայրեր, կանայք, քույրեր, դուստրեր եւ, իհարկե, տատիկներ,
Շնորհավոր ձեր բոլորի Մայրության եւ գեղեցկության օրը։
Այսօր տոնը նշեցինք կառավարական ամառանոցի տարածքում, մեր բակում, արցախյան պատերազմներում նահատակված մեր հերոսների մայրերի, կանանց, դուստրերի, քույրերի, տատիկների հետ։
Տեսանյութի իմ խոսքը ուղղված է ոչ միայն նրանց, այլ բոլոր մայրերին, նաեւ նրանց, ում որդիները դեռ փոքր են։
Դուք իրավունք չունեք խեղճանալու: Մեր ճակատագիրը ձեր ձեռքում է։
Անհանդուրժող եղեք ամենաչնչին կեղծիքի, անարդարության, կաշառակերության, անհավասարության, խաբեության, մեքենայությունների, անիրավության, ամբարտավանության, ծուլության, չարության եւ մեր երկրի հզորացմանը խոչընդոտող բոլոր մյուս արատավոր երեւույթների նկատմամբ։
Դարձեք այդպիսին, հսկեք բոլորին՝ հանո՛ւն մեր նահատակված տղաների հիշատակի»,- տեսանյութին կից գրել է Աննա Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել և հակադարձել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին...
Իրավիճակը՝ Արցախում․ տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մարտի 27-ի երեկոյան և 28-ին՝ ժամը 12։00 դրությամբ...
Ցանկացած ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա մեր ԶՈՒ պատասխանին․ հայտարարություն՝ Իրանից
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտար զորամիավորումը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ),...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխից. ՌԴ ՊՆ
Բանակցություններից հետո ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տա...