Ցանկացած ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա մեր ԶՈՒ պատասխանին․ հայտարարություն՝ Իրանից
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտար զորամիավորումը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), պատասխանել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ինքնիշխանության դեմ ուղղված հերթական ադրբեջանական հայտարարությանը, որը հրապարակվել է ադրբեջանական «Յենի Մուսավաթ» կուսակցության համանուն պաշտոնաթերթում։ Այդ մասին հաղորդում է ԻՀՊԿ-ի «Տելեգրամ ալիք»-ի հաղորդագրությունը։
«Ցանկացած ռազմական ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա Իրանի զինված ուժերի պատասխանին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա հարևան պետությունների սահմանների փոփոխություն», – ասված է Կորպուսի հայտարարության մեջ։
Ավելի վաղ «Յենի Մուսավաթ» պարբերականում Հայաստանի Հանրապետությանը տարածքային հավակնություններ ներկայացնող հերթական ադրբեջանական անհեթեթությունն էր հրապարակվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում, որում նշվում էր, թե «քանի որ Հայաստանը մեր պատմական հողերից է` մենք իրավունք ունենք վերադարձնել այն մեր վերահսկողության տակ»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխից. ՌԴ ՊՆ
Բանակցություններից հետո ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տա...
Իրավիճակը՝ Արցախում․ տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մարտի 27-ի երեկոյան և 28-ին՝ ժամը 12։00 դրությամբ...
ՊՆ-ն հաստատում է` Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև հատուկ կապ կա․ Hetq
վերջին շրջանում իրավիճակը բավականին լարված է ոչ միայն Արցախում, այլև հայ-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան հատվածում՝...
Ահազանգել են, որ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբ կա
Անհայտ անձը հայտնել է պայթյունի սպառնալիքի մասին Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռում, որը պետք է նշանակման վայր ժամանի: Ա...