Փաշինյանն արդարացվեց «Մարտի 1-ի» գործով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մարտի1-ի» գործով արդարացվեց։
Վճռաբեկ դատարանը` դատավոր Համլետ Ասատրյանի նախագահությամբ, բեկանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացրած դատավճիռը։
Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններ) Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2010 թվականի հունվարի 19-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի մարտի 9-ի որոշումը բեկանվեց։ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քրեական օրենսգրի 225-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչվեց անմեղ և արդարացվեց։
Ըստ Վճռաբեկ դատարանի որոշման՝ քրեական գործի վարույթը կարճվեց հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը ևս «Մարտի 1»-ի գործով արդարացվեց։ Նա այդ գործով մեղադրվում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:
Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, հրապարակեց որոշում, որով բեկանեց Միքայելյանի վերաբերյալ 2009 թվականին կայացված դատավճիռը՝ նրան ճանաչելով անմեղ։
Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի գործով կայացված մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։
Նմանատիպ հոդվածներ
«Այդ հանգամանքները մեզ համար մինչև վերջ պարզ չեն»․ Լավրովը՝ Փառուխի մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցում ասել է, որ Ասկե...
Հրապարակվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 5-րդ փաթեթը․ ի՞նչ արգելքներ են սահմանվել
Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ տնտեսական եւ անհատական պատժամիջոցների հինգերորդ փաթեթը ՝ Ուկրաինայում շարունակվ...
«Դրանց արդյունքը լինելու է աշխարհի ավիրված կարգուկանոնը»․ Մեդվեդևը՝ պատժամիջոցների մասին
ՌԴ-ի դեմ աննախադեպ պատժամիջոցները կառաջացնեն բոլոր միջազգային ինստիտուտների հետագա կոլապսը, հայտարարել Է Ռուսաստանի անվտ...
Լավրովն ու Բայրամովը խոսել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծման մասին
Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտգործնախարարի հետ հեռախոսով քննարկել է եռակողմ պայմանավ...