«Այդ հանգամանքները մեզ համար մինչև վերջ պարզ չեն»․ Լավրովը՝ Փառուխի մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցում ասել է, որ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հանգամանքները պարզաբանումներ են պահանջում։
Նախարարը հիշեցրել է, որ իրադարձությունների հենց սկզբից ռուս զինվորականները հայտարարել են, որ զբաղվում են բոլոր հանգամանքների պարզաբանմամբ:
«Այդ հանգամանքները մեզ համար մինչև վերջ պարզ չեն։ Ես չէի ցանկանա առաջ անցնել և վերջնական դատողություններ անել։ Մենք համոզված ենք, որ մեր հայ ընկերները լիովին վստահում են ՌԴ խաղաղապահներին», - նշել է նա։
Լավրովը հուսով է, որ խաղաղապահներին պատասխանատվության կանչելու, ծառայողական քննություն անցկացնելու կոչերը չեն արտացոլում հայ ժողովրդի և Հայաստանի ղեկավարության վերաբերմունքը. զորակազմը հսկայական դեր է խաղում կայունության պահպանման գործում: Ոչ մեծ միջադեպեր են տեղի ունենում, բայց ռուսական կողմը հետաքննում է դրանք։
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 5-րդ փաթեթը․ ի՞նչ արգելքներ են սահմանվել
Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ տնտեսական եւ անհատական պատժամիջոցների հինգերորդ փաթեթը ՝ Ուկրաինայում շարունակվ...
«Դրանց արդյունքը լինելու է աշխարհի ավիրված կարգուկանոնը»․ Մեդվեդևը՝ պատժամիջոցների մասին
ՌԴ-ի դեմ աննախադեպ պատժամիջոցները կառաջացնեն բոլոր միջազգային ինստիտուտների հետագա կոլապսը, հայտարարել Է Ռուսաստանի անվտ...
Լավրովն ու Բայրամովը խոսել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծման մասին
Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտգործնախարարի հետ հեռախոսով քննարկել է եռակողմ պայմանավ...
«YouTube-ը ստորագրել է իր դատավճիռը». արգելափակվել է Պետդումայի YouTube-յան ալիքը
Google-ն արգելափակել է Պետդումայի YouTube-յան «DumaTV» ալիքը։ Ալիքին բաժանորդագրված է շուրջ 145 հազար մարդ, տեսանյութերի...