Իտալիան պատրաստ Է ստանձնել Ուկրաինայի անվտանգության երաշխավորի դերը. Իտալիայի ԱԳ նախարար
Իտալիան պատրաստ Է հանդես գալու Ուկրաինայի անվտանգության երաշխավոր եւ անհրաժեշտ Է համարում միջազգային միջնորդների ներգրավումը խաղաղ կարգավորման շուրջ բանացություններում: Այդ մասին ապրիլի 8-ին Messaggero թերթում հրապարակված հարացազրույցում հայտարարել Է Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իտալիան պատրաստ Է ստանձնելու երաշխավորի դերը, մենք պաշտպանում ենք բանակցային գործընթացը՝ հավատալով դրանում Թուրքիայի դերին: Բավար չԷ, որ (բանակցությունների) սեղանի շուրջը լինեն սոսկ երկու կողմերը, անհրաժեշտ Է ավելացնել այլ միջազգային խաղորդների»,- ասել Է Դի Մայոն:
Նրա խոսքով՝ Իտալիան աշխատում Է հաշտության խորհրդաժողովի կազմակերպման վրա, որի օգնությամբ կարելի Է հասել հակամարտության կարգավորման: Ավելի վաղ ուկրաինական կողմը հայտարարել Է, որ Կիեւը համաձայն Է արձանագրելու իր չեզոք եւ միջուկազերծ կարգավիճակը, եթե տրվեն անվտանգության երաշխիքներ, որոնք իրենց բովանդակությամբ եւ ձեւով համանման լինեն Հյուսիսատլանտյան դաշինքի հինգերորդ հոդվածին:
Երաշավորների թվում, ինչպես կարծում են Կիեւում, կարող են լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները (այդ թվում Ռուսաստանը), ինչպես նաեւ Գերմանիան, Իսրայելը, Իտալիան, Կանադան, Լեհաստանը եւ Թուրքիան: Մոսկվան հանդես Է գելիս այն բանի օգտին, որ անվտանգության երաշխքիները տրամադրվեն ոչ միայն Ռուսաստանին, այլեւ Ուկրաինային եւ Եվրոպայի բոլոր երկրներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը մեկնարկել է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը Բրյուսելում մեկնարկել է։ Այս մասին...
Լավրովն ու Միրզոյանը կհանդիպեն Մոսկվայում
Ապրիլի 8-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին ապրիլի 6-ին կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրյուսելում բանակցությունների արդյունքում երկու որոշում է կայացվել
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում մանրամասներ հայտնեց երեկ՝ Բրյուսելում կայացած իր, Ադրբեջանի նախագահ Ալիևի...
Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկաինական բանակցությունները
Մարտի 29-ի առավոտյան Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները՝ Թուրքիայի...