«Հավատում ենք, որ ռուսական խաղաղապահ զորախումբը կշարունակի ապահովել Ղարաբաղի բնակչության անվտանգությունը»․ Միրզոյան
Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ զորախմբին կհաջողվի վերականգնել Արցախի Փառուխ գյուղի մարտի 23-ի դրության ստատուս քվոն։ Այս մասին Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով Փախուռ գյուղի մոտ ադրբեջանական զորքերի ներխուժմանը և ոչ ամբողջությամբ այնտեղից դուրս գալուն։
«Խաղաղապահ զորախումբը տեղակայվել է նոյեմբերի 9-ի ստատուս քվոն ապահովելու նպատակով։ Կրկնում եմ` մենք շարունակում ենք հավատալ, որ ստատուս քվոն կվերականգնվի, և ռուսական խաղաղապահ զորախումբը կշարունակի կատարել իր կարևորագույն առաքելությունը՝ ապահովել Ղարաբաղի բնակչության անվտանգությունը»,–հայտարարել է Միրզոյանը։
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին՝ Միրզոյանը նշել է, որ ներկայիս իրավիճակը զգալիորեն բարդացրել է համանախագահության աշխատանքը։ Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի դիրքորոշումը (այն մասին, որ համանախագահներն այլևս անելիք չունեն, քանի որ հակամարտությունը սպառված է) միջազգային հանրության հավանությանը չի արժանանում, քանի որ միջազգային հանրությունը շարունակում է հակամարտության կարգավորումը տեսնել հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ ԱԳ նախարարն ընդգծել է, որ դա շատ հուսադրող է։
Նմանատիպ հոդվածներ
«Այդ հանգամանքները մեզ համար մինչև վերջ պարզ չեն»․ Լավրովը՝ Փառուխի մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցում ասել է, որ Ասկե...
Հրապարակվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 5-րդ փաթեթը․ ի՞նչ արգելքներ են սահմանվել
Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ տնտեսական եւ անհատական պատժամիջոցների հինգերորդ փաթեթը ՝ Ուկրաինայում շարունակվ...
«Դրանց արդյունքը լինելու է աշխարհի ավիրված կարգուկանոնը»․ Մեդվեդևը՝ պատժամիջոցների մասին
ՌԴ-ի դեմ աննախադեպ պատժամիջոցները կառաջացնեն բոլոր միջազգային ինստիտուտների հետագա կոլապսը, հայտարարել Է Ռուսաստանի անվտ...
Լավրովն ու Բայրամովը խոսել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծման մասին
Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտգործնախարարի հետ հեռախոսով քննարկել է եռակողմ պայմանավ...