ՌԴ-ն պատժամիջոցներ է սահմանել 228 անձի նկատմամբ, այդ թվում՝ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի վարչապետների
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի վարչապետներ Սքոթ Մորիսոնը և Ջասինդա Արդերնն ընդգրկվել են ՌԴ-ի պատժամիջոցների ցուցակում:
Ինչպես հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն, ս. թ. ապրիլի 7-ից Ռուսաստան մուտքը փակող անձանց «ստոպ – ցուցակում» ընդգրկվում են Ավստրալիայի ազգային անվտանգության կոմիտեի, ներկայացուցիչների պալատի, Սենատի ու տարածաշրջանային օրենսդրական հավաքների անդամները:
Նշվում է, որ այս միջոցները ձեռնարկվել են ի պատասխան Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների, քանի որ «հլու-հնազանդ հետևելով «հավաքական Արևմուտքի» կուրսին՝ Կանբերան ռուսատյաց մոլեռանդության մեջ սահմանել է պատժամիջոցներ, որոնք անդրադարձել են ՌԴ բարձրագույն ղեկավարների և գրեթե ողջ պատգամավորական կորպուսի վրա»:
«Ստոպ-ցուցակում» ընդգրկված են ընդհանուր առմամբ 228 անձ: Մոտ ժամանակներս նոր հայտարարություններ կլինեն պատժամիջոցների «սև ցուցակի» ընդլայնման մասին։ Ռուսաստանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է, որ դրանում կընդգրկվեն ավստրալացի զինվորականներ, գործարարներ, փորձագետներ ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք «նպաստում են մեր երկրի նկատմամբ բացասական վերաբերմունքի բորբոքմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները
Միշելի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչ...
Փաշինյանն ու Պուտինը զրուցել են. Կրեմլ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլ...
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է : Այս մասին գրել է ArmLur. am-ը, հղում տալով իր տեղեկություններին: Նշվում է,...
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբ...