Մեղադրյալի կարգավիճակ ունեցող Արտակ Սարգսյանը նոր պաշտոն ունի
Առերեւույթ կոռուպցիոն չարաշահումների եւ խոշտանգման դեպքերի քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Արտակ Սարգսյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի պաշտոնից նշանակվել է Քրեակատարողական ծառայության շտաբի պետի պաշտոնում։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատել են Քրեակատարողական ծառայությունից։
Տեղեկացանք, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի պաշտոնում է նշանակվել Աղասի Խաչատրյանը, որը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետն էր,
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի պաշտոնում էլ նշանակվել է Կարեն Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ԱԱԾ բերման էին ենթարկել ու ձերբակալել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Սարգսյանին եւ եւս երկու աշխատակից ներգրավվել էին որպես մեղադրյալ։ Ըստ նախաքննության տվյալների՝ նրա գիտությամբ քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցներ խոշտանգման են ենթարկել մեկ անձի:
Նմանատիպ հոդվածներ
Ո՞րն է Լամբադա կամրջի վերանորոգման պատճառը․ քաղաքապետարանից մանրամասնում են
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (բոլորիս հայտնի Լամբադա) տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հա...
«Գուցե պետք է համոզենք Ռուսաստանին հարձակվել Հայաստանի վրա»․ Թանկյանը՝ Արևմուտքի քաղաքականության մասին
Միգուցե մենք պետք է համոզենք Ռուսաստանին հարձակվել Հայաստանի վրա, որպեսզի Արևմուտքը մեզ էլ զենք և փող տա Ադրբեջանի և Թու...
Ռուբլու, դոլարի, եվրոյի փոխարժեքը՝ Հայաստանում գործող բանկերում
Rate.am կայքը ներկայացրել է տվյալներ՝ տարադրամի փոխարժեքի վերաբերյալ։ Հայաստանյան բանկերում դոլարի առքի նվազագույն գինը...
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե արցախյան երկու պատերազմներից հետո քանի անհայտ կորած քաղաքացի ունենք
Բրյուսելում կայացած հանդիպման քննարկման թեմաներից է եղել նաեւ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, որի շուրջ ա...