Ո՞րն է Լամբադա կամրջի վերանորոգման պատճառը․ քաղաքապետարանից մանրամասնում են
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (բոլորիս հայտնի Լամբադա) տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ այսօրվանից ժամանակավորապես փակվելու են հանգույցի՝ նաև տրանսպորտային վերգետնյա առանձին ուղղությունները:
Radio Aurora-ն բազմաթիվ ահազանգեր է ստանում վարորդներից՝ հետաքրքրվում են, թե ի՞նչ խնդիր կա այդ տարածքում, որ այդքան երկար ժամանակ վերանորոգում է իրականացվելու և արդյո՞ք չէր կարելի վերանորոգել քաղաքի այն փողոցները, որոնք իսկապես անմխիթար վիճակում են գտնվում։
Auroranews-ին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից հայտնեցին, որ սա բավականին հրատապ աշխատանք էր, որն իսկապես չէր կարելի հետաձգել։
«Ջրեր են ներթփանցում ստորգետնյա հատվածներ և այս աշխատանքն իսկապես կարևոր էր հիմա անելը։ Հատվածաբար ամեն ամիս մի հատվածում են իրականացնելու՝ հնարավոր կուտակումներից խուսափելու համար։ Այս պահին լուրջ և իրական վտանգ չկա, սակայն մենք կանխեցինք առաջիկայում սպասվող հնարավոր վտանգը։ Այլընտրանք չկար։ Անհրաժեշտություն էր՝ քանի որ այդ ջրերը թափանցում էին ստորգետնյա հատվածներ, իսկ ստորգետնյա հատվածը ջրամեկուսացնելու համար անհնար է առանց վերևի հատվածը փակելու աշխատանքներ կատարել»,- նշեցին գերատեսչությունից։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՄԻՊ-ը՝ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին
Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով մարտի 25-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի մոտ տարբ...
Փոքրիկ Խրամորթցին ծնվել է այն ժամանակ, երբ ադրբեջանցիների սադրանքների պատճառով գյուղից տարհանվել են կանայք և երեխաները
Ստեփանակերտում ծնվել է ամենափոքր խրամորթցին։ Նա ընտանիքի 5-րդ երեխան է։ Ծնվել է այն ժամանակ, երբ ադրբեջանցիների սա...
Ռուբլու փոխարժեքը մի փոքր բարձրացել է
Ըստ Rate.am կայքի տվյալների՝ Հայաստանում գործող բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 482 դրամ է, վաճառքինը՝ 491 դ...
Պսակադրություն՝ Եռաբլուրի եկեղեցում
Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում պսակադրություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է պանթեոնի կայքը։ &...