Նիկոլ Փաշինյանն ասաց, թե արցախյան երկու պատերազմներից հետո քանի անհայտ կորած քաղաքացի ունենք
Բրյուսելում կայացած հանդիպման քննարկման թեմաներից է եղել նաեւ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, որի շուրջ արձանագրել ենք որոշակի տարընթերցումներ եւ պայմանավորվել ենք շարունակել աշխատանքը լուծումներ գտնելու ուղղությամբ: Այս մասին այսօր տեղի ունեցած կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քննարկման կարեւոր հարցերից էին հումանիտար հարցերը: ԵՄ խորհրդի նախագահն ընդգծեց գերեվարված բոլոր անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը:
Քննարկեցինք նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը: Հիշեցնեմ, որ արցախյան երկու պատերազմներից հետո մենք գտնվելու վայրը անհայտ 985 մարդ ունենք, 208 հոգի՝ 44-օրյա պատերազմից է, 777 հոգի՝ արցախյան առաջին պատերազմից: Պետք է շարունակենք նրանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը», - ասաց վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Ո՞րն է Լամբադա կամրջի վերանորոգման պատճառը․ քաղաքապետարանից մանրամասնում են
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (բոլորիս հայտնի Լամբադա) տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հա...
«Գուցե պետք է համոզենք Ռուսաստանին հարձակվել Հայաստանի վրա»․ Թանկյանը՝ Արևմուտքի քաղաքականության մասին
Միգուցե մենք պետք է համոզենք Ռուսաստանին հարձակվել Հայաստանի վրա, որպեսզի Արևմուտքը մեզ էլ զենք և փող տա Ադրբեջանի և Թու...
Ռուբլու, դոլարի, եվրոյի փոխարժեքը՝ Հայաստանում գործող բանկերում
Rate.am կայքը ներկայացրել է տվյալներ՝ տարադրամի փոխարժեքի վերաբերյալ։ Հայաստանյան բանկերում դոլարի առքի նվազագույն գինը...
Մեղադրյալի կարգավիճակ ունեցող Արտակ Սարգսյանը նոր պաշտոն ունի
Առերեւույթ կոռուպցիոն չարաշահումների եւ խոշտանգման դեպքերի քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Արտակ Սարգսյանը...