Կոմունիկացիաների բացման հարցի շուրջ տարընթերցումներ են եղել. Փաշինյանը՝ Բրյուսելի հանդիպման մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպմանը տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հարցով տարընթերցումներ են արձանագրել, պայմանավորվել են շարունակել աշխատանքը:
Փաշինյանն այս մասին ասաց կառավարության նիստում՝ անդրադառնալով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը:
Ըստ Փաշինյանի՝ ի թիվս այլ հարցերի, քննարկման թեմաներից է եղել նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը:
«Դրա շուրջ արձանագրել ենք որոշակի տարընթերցումներ և պայմանավորվել ենք շարունակել աշխատանքը՝ լուծումներ գտնելու ուղղությամբ»,-ասաց վարչապետը:
Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը և Եվրոպական խորհրդի նախագահը հանդիպել են ապրիլի 6-ին Բրյուսելում:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը մեկնարկել է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը Բրյուսելում մեկնարկել է։ Այս մասին...
Լավրովն ու Միրզոյանը կհանդիպեն Մոսկվայում
Ապրիլի 8-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին ապրիլի 6-ին կ...
Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկաինական բանակցությունները
Մարտի 29-ի առավոտյան Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները՝ Թուրքիայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրյուսելում բանակցությունների արդյունքում երկու որոշում է կայացվել
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում մանրամասներ հայտնեց երեկ՝ Բրյուսելում կայացած իր, Ադրբեջանի նախագահ Ալիևի...