«Երեկվա հանդիպման պաշտոնական հայտարարությունն արձանագրում է մեր հերթական ձախողումն ու հետքայլը հիմնարար սկզբունքներից». Գայանե Աբրահամյան
ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառում է արել, որով անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի երեկ կայացած հանդիպմանը․
«Երեկվա հանդիպման պաշտոնական հայտարարությունն արձանագրում է մեր հերթական ձախողումն ու հետքայլը հիմնարար սկզբունքներից։ Չկա որևէ բառ կամ հղում Լեռնային Ղարաբաղի, այնտեղ ապրող բնակչության անվտանգության ու իրավունքների մասին, չկա հակամարտությունը որպես այդպիսին, չկա հակամարտության լուծման միակ լեգիտիմ մարմինը` ԵԱՀԿ ՄԽ-ն։ Բոլոր խնդիրները տեղափոխվել են բացառապես Հայաստան-Ադրբեջան տիրույթ, որը բոլորովին մեր շահերից չի բխում։ Հետքայլ է արվել նաև դեմարկացիա-դելիմիտացիայի գործընթացը սկսելու հիմնարար ու կենսական սկզբունքի մասով` ուժի չկիրառում և զորքերի հետքաշում ՀՀ սուվերեն տարածքից, որն էլ մայիսի 12-ից ի վեր արված սխալների հետևանք է։
«Խաղաղության պայմանագիր»` էթնիկ զտման ակնհայտ գործողություններով ու սպառնալիքի ուժով, սա իրականում բոլորովին այլ անուն ունի»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը մեկնարկել է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը Բրյուսելում մեկնարկել է։ Այս մասին...
Լավրովն ու Միրզոյանը կհանդիպեն Մոսկվայում
Ապրիլի 8-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին ապրիլի 6-ին կ...
Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկաինական բանակցությունները
Մարտի 29-ի առավոտյան Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները՝ Թուրքիայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրյուսելում բանակցությունների արդյունքում երկու որոշում է կայացվել
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում մանրամասներ հայտնեց երեկ՝ Բրյուսելում կայացած իր, Ադրբեջանի նախագահ Ալիևի...