Ձեռք բերված համաձայնությունները համապատասխանում են Բաքվի շահերին. Ադրբեջանի ԱԳՆ
Բրյուսելում ժամեր առաջ ավարտված՝ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպման արդյունքներով ձեռք բերված համաձայնությունները համապատասխանում են Բաքվի շահերին, հայտարարում է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
Գերատեսչությունը հանդիպումը գնահատում է որպես «կարևոր քայլ տարածաշրջանային անվտանգության հարցում»։ «Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպումը՝ Եվրամիության խորհրդի նախագահի մասնակցությամբ, կարևոր քայլ է խաղաղության ու անվտանգության պայմաններում տարածաշրջանի ապագա զարգացումն ապահովելու գործում և համապատասխանում է Բաքվի շահերին», - «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասված է հայտարարությունում։
Ըստ հայտարարության՝ հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել հանձնարարել երկու երկրների արտգործնախարարներին «սկսել աշխատանքը ապագա խաղաղության պայմանագրի վրա՝ մեկ տարի առաջ Ադրբեջանի առաջ քաշած նախաձեռնության և որոշ ժամանակ առաջ Բաքվի ներկայացրած բազային սկզբունքների հիման վրա»։ Բացի այդ, կողմերը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով համատեղ հանձնաժողով։
Բաքուն կարևորում է նաև մարդասիրական ու երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման հարցերին անդրադարձը եռակողմ հանդիպման ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը մեկնարկել է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը Բրյուսելում մեկնարկել է։ Այս մասին...
Լավրովն ու Միրզոյանը կհանդիպեն Մոսկվայում
Ապրիլի 8-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին ապրիլի 6-ին կ...
Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկաինական բանակցությունները
Մարտի 29-ի առավոտյան Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները՝ Թուրքիայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրյուսելում բանակցությունների արդյունքում երկու որոշում է կայացվել
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում մանրամասներ հայտնեց երեկ՝ Բրյուսելում կայացած իր, Ադրբեջանի նախագահ Ալիևի...