ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի շահերից է բխում F-16-երի վաճառքը Թուրքիային. Բայդենի վարչակազմ
ԱՄՆ նախագահի վարչակազմը կարծում է, որ ամերիկյան F-16 կործանիչների հնարավոր վաճառքը Թուրքիային կհամապատասխանի ԱՄՆ ազգային անվտանգության շահերին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկարաժամկետ միասնությանը։ Այս մասին նշվում է Կոնգրեսին հղված պետքարտուղարության նամակում: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Նամակում նաև նշվում է, որ Թուրքիան առայժմ ԱՄՆ-ից երաշխիքներ և առավել ևս ժամկետներ չի ստացել գործարքն իրականացնելու համար:
Ընդգծվում է, որ չնայած Թուրքիայի հետ ԱՄՆ-ի լարված հարաբերություններին՝ թուրք-ուկրաինական կապերը ռազմական ոլորտում որակվում են որպես «կանխարգելիչ միջոց՝ տարածաշրջանին վնաս հասցնող գործողությունների հարցում»:
Պետքարտուղարությունն այս նամակով պատասխան է տրվում մի քանի կոնգրեսականների նամակ-դիմումին, որով նրանք Ջո Բայդենի վարչակազմին կոչ էին անում չվաճառել այդ կործանիչները Թուրքիային:
Դեռևս 2021թ.-ի հոկտեմբերին Թուրքիան ԱՄՆ-ին խնդրել էր վաճառել 40 միավոր F-16 կործանիչ։
Հիշեցնենք, որ 2019-ին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Թուրքիան դուրս թողնվեց ամերիկյան 5-րդ սերնդի նորագույն F-35 կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, որին մասնակցում են ՆԱՏՕ-ի մեկ տասնյակ անդամ երկրներ:
Փոխհատուցում ստանալու կամ խնդիրը հարթելու ակնկալիքով ամիսներ առաջ Անկարան դիմել էր Վաշինգտոնին 40 միավոր 4-րդ սերնդի F-16 ռազմական օդանավեր գնելու, ինչպես նաև իր սպառազինությունում ունեցած 80 միավոր F-16 ինքնաթիռներն արդիականացնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը մեկնարկել է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը Բրյուսելում մեկնարկել է։ Այս մասին...
Լավրովն ու Միրզոյանը կհանդիպեն Մոսկվայում
Ապրիլի 8-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին ապրիլի 6-ին կ...
Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկաինական բանակցությունները
Մարտի 29-ի առավոտյան Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները՝ Թուրքիայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրյուսելում բանակցությունների արդյունքում երկու որոշում է կայացվել
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում մանրամասներ հայտնեց երեկ՝ Բրյուսելում կայացած իր, Ադրբեջանի նախագահ Ալիևի...