Փարիզից մեկնաբանել են Պուտինի հետ երկխոսությունը
Ֆրանսիան կարեւոր նշանակություն Է տալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության պահապնմանն Ուկրաինայի իրադրության շուրջ: Ապրիլի 5-ին այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից պետքարտուղար Կլեման Բոնը RFE ռադիոկայանի եթերում:
Նա դրականորեն Է պատասխանել այն հարցին, թե Մակրոնը մտադիր Է արդյոք շարունակել հեռախոսազրույցները Պուտինի հետ: «Քննարկումները նախագահ Պուտինի հետ շատ կարեւոր են»,- ասել Է նա: «Էմանուել Մակրոնը պահպանում Է այդ բանակցային ուղին այդ թվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խնդրանքով»,- նշել Է Բոնը:
Պետքարտուղարի խոսքով՝ «այդ քննարկումներն ուղղված չեն Ուկրաինայի դեմ, դրանք վարվում են հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով»: «Անհրաժեշտ Է օգտագործել յուրքանչյուր շանս»,- կարծում Է նա: Միաժամանակ, ինչպես նշել Է Բոնը, Ռուսաստանի նկատմամբ Ֆրանսիան «հետեւում Է պատժամիջոցների քաղաքականությանը՝ ցուցադրելով դիրքորոշման հասատատակամությունը»,-հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը մեկնարկել է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը Բրյուսելում մեկնարկել է։ Այս մասին...
Լավրովն ու Միրզոյանը կհանդիպեն Մոսկվայում
Ապրիլի 8-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին ապրիլի 6-ին կ...
Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկաինական բանակցությունները
Մարտի 29-ի առավոտյան Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները՝ Թուրքիայի...
«Սա շրջադարձային կետ է». ԱՄՆ կոնգրեսականները Կիևի հարցով դիմել են Բայդենին
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ ապրիլի 5-ին դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Ուկրաինային ռազմական օգնությունն ավելացնելու կ...