Բանակցությոնները դադարեցվել են ԱՄՆ-ի մեղքով. Իրանի ԱԳՆ-ն` միջուկային գործարքի մասին
Վիեննայում միջուկային գործաքի շուրջ բանակցությունների դադարեցման պատճառն այն Է, որ Սպիտակ տունը փորձում Է իրադրությունն օգտագործել ներքին քաղաքական խնդիրների լուծման համար: Ապրիլի 4-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
«Այն, ինչ տեղի ունեցավ Վիեննայում, (բանակցությոնների) դադարեցումն Է ԱՄՆ-ի մեղքով,- ասել Է նա:- Պարզ դարձավ, որ (ԱՄՆ-ի նախագա Ջո) Բայդենը եւ Սպիտակ տունը դեռեւես որոշում չեն ընդունել այդ հարցի շուրջ»: Դիվանագետը հավելել Է, որ «ԱՄՆ-ի իշխանությունները միջուկային գործարքի շուրջ իրադրությունը դարձրել են ներքին քաղաքականության մի մասը»: Նրա խոսքով՝ «եթե ԱՄՆ-ը պատրաստ Է համաձայնագրի ստորագրմանը, ապա պետք Է քաղաքական որոշում ընդունի»:
Վիեննայում սկզբնական տեսքով իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի վերականգնման եւ այդ բազմակողմ համաձայնագիր ԱՄՆ-ի վերադարձի շուրջ բանակցությունների ութ փուլից հետո մարտի 11-ին վերցվեց ընդմիջում արտաքին գործոնների պատճաով: Մինչ այդ Վիեննայի բանակցությունները դուրս Էին եկել վերջնագիծ եւ պետք Է ավարտվեին մինչեւ փետրվարի վերջը: Համաձայնագրի տեքստը համաձայնեցվել Է եւ ունի շուրջ 20 Էջ, այնտեղ ասվում Է սկզբնական տեսքով միջուկային համաձայնագրի կատարմանը վերադառնալու համար հետագա միջոցների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը մեկնարկել է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը Բրյուսելում մեկնարկել է։ Այս մասին...
Լավրովն ու Միրզոյանը կհանդիպեն Մոսկվայում
Ապրիլի 8-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին ապրիլի 6-ին կ...
Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկաինական բանակցությունները
Մարտի 29-ի առավոտյան Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները՝ Թուրքիայի...
«Սա շրջադարձային կետ է». ԱՄՆ կոնգրեսականները Կիևի հարցով դիմել են Բայդենին
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ ապրիլի 5-ին դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Ուկրաինային ռազմական օգնությունն ավելացնելու կ...