Պատերազմի հավանականությունը միշտ բարձր է եղել, իսկ ի՞նչ եք արել դուք. ձեր օրակարգը հետևյալն է՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմությանը
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարեց, որ Հայաստանը պատմության առաջին օրվանից անվտանգության խնդիր է ունեցել։
«Սեպտեմբերի 27-ից այս կողմ պատերազմի հավանականությունը գրեթե նույնն է եղել՝ միշտ բարձր է եղել, իսկ ի՞նչ եք արել դուք, ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններ եք ներկայացրել», - դիմելով ընդդիմությանը՝ ասաց ԱԺ նախագահը։
Ըստ նրա՝ ընդիմության օրակարգը հետևյալն է՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն ու զուգորդված խոսակցություն Ադրբեջանի ռազմական գործողությունների հետ։
«Ընդդիմադիր թևի գերակշիռ մասի խոսքը ինչ-որ զուգադիպությամբ համընկնում է ադրբեջանական բանակի գործողությունների հետ», - ասաց նա։
Ալեն Սիմոնյանն ասաց, թե ժողովուրդն ամեն ինչ տեսնում է ու ճիշտ գնահատական է տալիս։
«Դրա համար, երբ «զավթում են», պետք է մարդկանց հետ այնպիսի հարաբերություններ, այնպիսի քաղաքականություն կառուցել, որ հնարավորություն ունենալ մասնակցել ՏԻՄ ընտրություններին», - նշեց ԱԺ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Ցանկացած ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա մեր ԶՈՒ պատասխանին․ հայտարարություն՝ Իրանից
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտար զորամիավորումը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ),...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխից. ՌԴ ՊՆ
Բանակցություններից հետո ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տա...
Իրավիճակը՝ Արցախում․ տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մարտի 27-ի երեկոյան և 28-ին՝ ժամը 12։00 դրությամբ...
ՊԵԿ նախկին պաշտոնյայի գույքն ու տարիներ առաջ հրապարակված ձայնագրությունը
Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. մարտի 9-ին...