«Ուկրաինայի հաղթանակը կլինի նաև Բայդենի հաղթանակը»․ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը վստահ է, որ Ուկրաինան հաղթելու է պատերազմում, սակայն պետք է անել հնարավորը՝ հնարավորինս շատ կյանքեր փրկելու և ավերածությունները նվազագույնի հասցնելու համար։ Այդ մասին նա հայտարարել է հեռուստամարաթոնի ժամանակ, գրում է korrespondent.net-ը։
«Այսօր բոլորը հասկանում են՝ մենք հաղթելու ենք: Բայց մեզ համար կարևոր է, որ մենք հաղթենք և անենք ամեն ինչ մեր ժողովրդին ողջ և առողջ պահելու համար: Որպեսզի թշնամին էլ ավելի չկործանի մեր քաղաքները, ինչը տեղի է ունենում ամեն օր»,- ասել է Երմակը:
Նրա խոսքով՝ Ուկրաինան կշարունակի ավելի մեծ օգնություն փնտրել, այդ թվում՝ զենքի մատակարարման հարցում, և այդ հարցը գտնվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մշտական անձնական վերահսկողության ներքո։
Երմակը համոզված է, որ Ուկրաինայի հաղթանակն այս պայքարում կլինի ողջ ժողովրդավարական աշխարհի, մասնավորապես ԱՄՆ-ի և անձամբ նախագահ Բայդենի հաղթանակը։
Նմանատիպ հոդվածներ
Որքա՞ն զոհ ունեն ռուսները․ ԱՄՆ Պետդեպն իր հաշվարկներն է հրապարակել
ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության շրջանակում ռուսական կողմի կորուստները գերազանցում են տասը...
«Պետք է ստորագրենք այդ փաստաթուղթը հնարավորինս սեղմ ժամկետներում». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման ժամանակ...
«Պաշտպանողական պատասխան են». Էրդողանը` Արցախում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը կարծում է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախում՝ Ասկերանի շրջանի Փառո...
Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ․ քննարկվել է ԼՂ-ում իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի...