Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պատրաստ ենք Ադրբեջանի հետ բացել ճանապարհը և երկաթուղին, բայց անհրաժեշտ է համաձայնագրի ստորագրում». Փաշինյան

Հայաստանը պատրաստ է իր առաջարկների շրջանակներում Ադրբեջանի հետ բացել ճանապարհը և երկաթուղին, բայց անհրաժեշտ է համարում դե յուրե նշանակություն ունեցող համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ…

Հայաստանը պատրաստ է իր առաջարկների շրջանակներում Ադրբեջանի հետ բացել ճանապարհը և երկաթուղին, բայց անհրաժեշտ է համարում դե յուրե նշանակություն ունեցող համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ: Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Ինչու՞, որովհետեւ մենք շատ կոնկրետ ռիսկ ենք տեսնում, երբ Հայաստանը կկառուցի եւ ճանապարհը եւ երկաթուղին, իսկ Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը: Եւ կստացվի, որ մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրում պահանջած ենթակառուցվածքներից չի կարողանա օգտվել ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ երրորդ երկրները եւ Հայաստանը պարզապես  կկորցնի մի քանի հարյուր միլիոն դոլար: Այսօր մենք ինչ ենք առաջարկում: Առաջարկում ենք երկաթուղու վերագործարկման մասին 2021թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները արձանագրել դե յուրե, համաձայնեցնել երկաթուղու պարամետրերը եւ սկսել շինարարությունը: Կամ դա անել փաթեթով, ներառելով ավտոմոբիլային ճանապարհը, և մենք պատրաստ ենք սա անել այն պահից, երբ Ադրբեջանը դրական արձագանք կտա մեր առաջարկներին»,- ասաց Փաշինյանը։

 

Վարչապետը տեղեկացրեց, որ գրավոր առաջարկներն փոխանցել են նաեւ մի շարք միջազգային գործընկերների, որոնց համար իրենց առաջարկները տրամաբանական են, ընդունելի և հասցեագրում են տարածաշրջանի բոլոր երկրների շահերը:

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չենք կարո՞ղ մեկս մյուսի հետ նորմալ հարևանություն անել...մեկա դարերով ապրելու ենք նույն տեղում. Խաչատուր Սուքիասյան

Ի՞նչ ենք ուզում մենք, այս տարածաշրջանում մեր ուզածն ի՞նչ է։ Մենք մեր սերունդների առջև պարտավորություն չունե՞նք։ Այս մասի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250