«Մենք մեծ հարգանք ունենք իսլամական կրոնի նկատմամբ, բայց այն, ինչ անում է Ադրբեջանը, բռնություն է». Փաշինյան
Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են ԼՂ մի շարք գյուղերի բնակչությանն ահաբեկող հայտարարություններ անել: Այս մասին Կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշեց, որ ադրբեջանցիները բարձրախոսներով մարդկանցից պահանջում են լքել իրենց տները, հակառակ դեպքում՝ սպառնալով ուժի գործադրմամբ նրանց հեռացնել այնտեղից, ըստ նրա՝ սա էթնիկ զտման ակնհայտ պահանջ է.
«Գիշերային ժամերին ադրբեջանցիները բարձրախոսներով մուսուլմանական նամազ են միացնում: Մենք մեծ հարգանք ունենք իսլամական կրոնի նկատմամբ, բայց այն ինչ անում է Ադրբեջանը, մարդկանց խղճի և կրոնի ազատության նկատմամբ բռնություն է, կրոնական ատելություն հրահրելու միջոց և ի վերջո վիրավորում է մեր հայրենակիցների կրոնական զգացումները»,-ասաց նա՝ հայտարարելով, որ Ադրբեջանը Արցախը հայկական ամեն բանից զրկելու քաղաքականություն է վարում:
Նմանատիպ հոդվածներ
«Պետք է ստորագրենք այդ փաստաթուղթը հնարավորինս սեղմ ժամկետներում». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման ժամանակ...
«Պաշտպանողական պատասխան են». Էրդողանը` Արցախում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը կարծում է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախում՝ Ասկերանի շրջանի Փառո...
Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ․ քննարկվել է ԼՂ-ում իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի...
Որքա՞ն զոհ ունեն ռուսները․ ԱՄՆ Պետդեպն իր հաշվարկներն է հրապարակել
ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության շրջանակում ռուսական կողմի կորուստները գերազանցում են տասը...