«Գազ գնելու համար պետք է ռուբլով հաշիվներ բացեն ՌԴ բանկերում, բարեգործություն չենք անելու». Պուինը հրամանագիր է ստորագրել
«Այսօր ես հրամանագիր եմ ստորագրել, որը սահմանում է ռուսական բնական գազի առևտրի կանոնները ոչ բարեկամ երկրների հետ գազի առևտրի կանոնների մասին», - TАСС-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պուտինը պարզաբանել է, թե ինչպես է աշխատելու էներգառեսուրսների դիմաց վճարման նոր համակարգը։
«Նման երկրների կապալառուներին մենք առաջարկում ենք հստակ և թափանցիկ սխեմա՝ ռուսական բնական գազ գնելու համար նրանք պետք է ռուբլով հաշիվներ բացեն ռուսական բանկերում, հենց այդ հաշիվներից են, որ վաղվանից՝ ապրիլի 1-ից, կկատարվեն մատակարարվող գազի դիմաց վճարումները»,- հայտարարել է նախագահը։
Միաժամանակ, ՌԴ նախագահն ընդգծել է, որ եթե վճարումների ռիթմի խախտումներ լինեն, ապա դրան համար կսահմանվեն պատժամիջոցներ։ «Եթե վճարումները չկատարվեն, մենք դա կհամարենք գնորդների դեֆոլտ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով», - ասաց նա։
«Ոչ ոք մեզ ոչինչ չի վաճառում անվճար, մենք էլ բարեգործություն չենք անելու, այսինքն՝ կդադարեցվեն գործող պայմանագրերը»,- ընդգծել է Պուտինը։
Նմանատիպ հոդվածներ
Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկաինական բանակցությունները
Մարտի 29-ի առավոտյան Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները՝ Թուրքիայի...
Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը մեկնարկել է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը Բրյուսելում մեկնարկել է։ Այս մասին...
Լավրովն ու Միրզոյանը կհանդիպեն Մոսկվայում
Ապրիլի 8-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին ապրիլի 6-ին կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը փորձում է ԼՂ-ի և Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել. Փաշինյան
2022թ-ի մարտի 28-ի ՀՀ ԱԽ հայտարարության մեջ շեշտադրվում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հ...