Թոմ Քրուզին հրավիրել են ՌԴ՝ ծանոթանալու վերջին Սու-57-ի հնարավորություններին
ՌԴ «Ռոստեխ» պետական կորպորացիան ամերիկացի դերասան Թոմ Քրուզին հրավիրել է ավելի լավ ծանոթացնելու ռուսական վերջին Սու-57 կործանիչի հնարավորություններին։ Այս մասին այսօր ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոստեխ»-ի մամուլի ծառայությունում։
ՏԱՍՍ-ը նշում է, որ Թոմ Քրուզի մասնակցությամբ «Թոփ Գան. Մեվերիք» ֆիլմի թրեյլերում կա մի դրվագ, երբ երևում է ռուսական Սու-57-ին շատ նման ինքնաթիռ, որին ամերիկացի օդաչուն հետևում է օդային մարտի ժամանակ։
«Սու-57-ը հզոր և առաջադեմ մեքենա է: Այն տպավորում և ոգեշնչում է ոչ միայն զինվորականներին, այլև, ինչպես տեսնում ենք, կինոգործիչներին: Մենք Թոմ Քրուզին հրավիրում ենք МАКС-2023-ին, որպեսզի ավելի մոտիկից ծանոթանա Սու-57-ին և անձամբ տեսնի ռուս ասերի կատարմամբ այս ինքնաթիռով տպավորիչ պիլոտաժը»,- մեկնաբանել է «Ռոստեխ»-ի մամուլի ծառայությունը։
Սու-57-ը հինգերորդ սերնդի ռուսական բազմաֆունկցիոնալ կործանիչ է, որը նախատեսված է բոլոր տեսակի օդային, ցամաքային և վերգետնյա թիրախների ոչնչացման համար։
Նմանատիպ հոդվածներ
Ցանկացած ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա մեր ԶՈՒ պատասխանին․ հայտարարություն՝ Իրանից
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտար զորամիավորումը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ),...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխից. ՌԴ ՊՆ
Բանակցություններից հետո ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տա...
Իրավիճակը՝ Արցախում․ տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մարտի 27-ի երեկոյան և 28-ին՝ ժամը 12։00 դրությամբ...
ՊԵԿ նախկին պաշտոնյայի գույքն ու տարիներ առաջ հրապարակված ձայնագրությունը
Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. մարտի 9-ին...