Պուտինին զեկուցել են բանակցությունների արդյունքների մասին. Պեսկով
Ռուսական կողմը ոչ մեկի հետ չի քննարկելու Ղրիմը․ այն Ռուսաստանի մի մասն է: Այդ հարցը չեն քննարկելու նաև Ուկրաինայի հետ բանակցություններում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա նաև հավելել է, որ Կրեմլում համարում են, որ դոլարի հեղինակությունը բավական խարխլվել է, և միակ այլընտրանքը ազգային արժույթի օգտագործման ընդլայնումն է: Ռուսաստանի կառավարությունն աշխատում է այդ ուղղությամբ: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ բարեկամական երկրների հետ հաշվարկների համար նոր վճարային միավորի ստեղծման հնարավորության մասին դատողություններին, դրանք լրատվամիջոցների ենթադրություններն են։
Նա հայտնել է նաև, որ ՌԴ-ի կողմից Ուկրաինայի հետ բանակցող Մեդինսկին Պուտինին զեկուցել է Ստամբուլում բանակցությունների արդյունքների մասին և չորեքշաբթի լրացուցիչ պարզաբանումներ կտա լրատվամիջոցներին: Դեռ չի կարելի խոսել ինչ-որ խոստումնալից բանի մասին․ երկար աշխատանք է սպասվում: Կրեմլում դրական են համարում, որ ուկրաինական կողմը սկսել է կոնկրետ ձևակերպել իր առաջարկները:
Անդրադառնալով ռուսական գազի դիմաց վճարելիս ռուբլիի անցնելու մասին Պեսկովն ասել է, որ դա երկար գործընթաց է:
Նմանատիպ հոդվածներ
Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկաինական բանակցությունները
Մարտի 29-ի առավոտյան Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները՝ Թուրքիայի...
Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը մեկնարկել է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը Բրյուսելում մեկնարկել է։ Այս մասին...
Լավրովն ու Միրզոյանը կհանդիպեն Մոսկվայում
Ապրիլի 8-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին ապրիլի 6-ին կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը փորձում է ԼՂ-ի և Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել. Փաշինյան
2022թ-ի մարտի 28-ի ՀՀ ԱԽ հայտարարության մեջ շեշտադրվում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հ...