«Գերմանիան վախենում է». Կուլեբան կոչ է արել Գերմանիային անել ավելին Ուկրաինայի համար
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել Գերմանիային փակել նավահանգիստները ռուսական արտահանման ու ներմուծման համար, ինչպես նաև ՌԴ բոլոր բանկերն անջատել SWIFT համակարգից: Այս մասին հայտնում է գերմանական Stern պարբերականը:
«Քանի դեռ պատերազմ է ընթանում, ձեր երկիրը պետք է մեզ համար անի ավելին»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ Գերմանիան վախենում է գնալ «տնտեսական զոհողությունների»:
Կուլեբան տեղեկացրել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ նույն վայրում երկու օրից ավել չի աշխատում ու մշտապես փոխում է տեղակայման վայրը: «Ես վատ եմ քնում, գիշերվա ընթացքում երկու-երեք անգամ արթնանում եմ օդային տագնապի պատճառով»,- պատմել է ԱԳ նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկաինական բանակցությունները
Մարտի 29-ի առավոտյան Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները՝ Թուրքիայի...
Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը մեկնարկել է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը Բրյուսելում մեկնարկել է։ Այս մասին...
Լավրովն ու Միրզոյանը կհանդիպեն Մոսկվայում
Ապրիլի 8-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին ապրիլի 6-ին կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը փորձում է ԼՂ-ի և Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել. Փաշինյան
2022թ-ի մարտի 28-ի ՀՀ ԱԽ հայտարարության մեջ շեշտադրվում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հ...