Սպանել է, իսկ հետո ոստիկաններին ասել, որ «դժբախտ պատահար» է․ ինչ է կատարվել Գյումրիում
Այսօր, մարտի 18-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչությում իրականացված հսկայածավալ աշխատանքների արդյունքում պարզվել է մարտի 16-ին Գյումրիում տեղի ունեցած 30-ամյա տղամարդու առեղծվածային մահվան հանգամանքները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դատաբժշկի եզրակացության համաձայն, Գյումրու քաղաքային աղբանոցում հայտնաբերված 30-ամյա Վազգեն Յանգյանի դիակի զննությամբ հայտնաբերվել է ձախ ազդրի միջին երրորդի առաջներսային մակերեսի ազդրային զարկերակի վնասումով կտրած-ծակած վերք, աջ ծոծրակային շրջանի քերծվածքներով վերք, աջ ազդրի վերին երրորդի կողմնային, աջ սրունքի վերին երրորդի առաջկողմնային և առաջներսային մակերեսների քերծվածքներ։
Վնասված է եղել նաև Վ. Յանգյանի ձախ ազդրային զարկերակը, ինչն էլ, ըստ դատաբժշկի, հանդիսացել է նրա մահվան պատճառ։ Նույն օրը ոստիկանության Մուշի բաժնում նյութեր էին նախապատրաստվել «դժբախտ պատահար» հատկանիշով, և ոստիկանություն էր ահազանգել Գյումրիի բնակիչ՝ 62-ամյա Աշոտ Մանուկյանը, ով հայտնել էր, որ Վ. Յանգյանը աղբանոցում գունավոր մետաղներ փնտրելիս մնացել էր հողակույտի տակ, ու ինքը տեսել էր, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել։
Վ. Յանգյանին սպանելու կասկածանքով ոստիկանության Մուշի բաժին է բերման ենթարկվում Ա. Մանուկյանը ու սպանության կասկածանքով ձերբակալվում է։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հայտանաբերվել է ևս 1 զինծառայողի դի
Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտն...
Ահազանգ է ստացվել, որ «Դոմոդեդովո»-ից Երևան ժամանող ինքնաթիռում 2 ռումբ է տեղադրված և վայրէջքից կարճ ժամանակ անց պայթելու է
Այսօր՝ մարտի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ահազանգ է ստացվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, ո...
14-ամյա երեխայի այտի փափուկ հյուսվածքներում հայտնաբերվել է մետաղական գնդիկ
Եղե՛ք զգոն... Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ ««Մուրացան» համալսարանական հիվանդանոց էր դիմե...
Պարզվել է «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկի նկատմամբ սպանության փորձ կատարողի ինքնությունը
Երեկ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է մարտի 8-ին Երևանի կենտրոնում քրեական աշխարհում հայտնի «...