Պարզվել է «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկի նկատմամբ սպանության փորձ կատարողի ինքնությունը
Երեկ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է մարտի 8-ին Երևանի կենտրոնում քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկ, «Մալխաս ջազ» ակումբի սեփականատեր, 50-ամյա Արշակ Սարգսյանի նկատմամբ հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարողի ինքնությունը։
Վերջինս հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանների հսկայածավալ աշխատանքների արդյունքում նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հայտնաբերվել ու ոստիկանության կենտրոնականի բաժին է բերման ենթարկվել Երևանի բնակիչ՝ 44-ամյա տղամարդ, ում ինքնությունը, նախաքննության շահերից ելնելով, չենք հրապարակում։
Վերջինս ոստիկանությունից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ՝ որպես կասկածյալ, ձերբակալվել է։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հայտանաբերվել է ևս 1 զինծառայողի դի
Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտն...
Ահազանգ է ստացվել, որ «Դոմոդեդովո»-ից Երևան ժամանող ինքնաթիռում 2 ռումբ է տեղադրված և վայրէջքից կարճ ժամանակ անց պայթելու է
Այսօր՝ մարտի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ահազանգ է ստացվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, ո...
Սպանել է, իսկ հետո ոստիկաններին ասել, որ «դժբախտ պատահար» է․ ինչ է կատարվել Գյումրիում
Այսօր, մարտի 18-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչությում իրականացված հսկայածավալ աշխատանքների արդյունքում պարզվել է...
14-ամյա երեխայի այտի փափուկ հյուսվածքներում հայտնաբերվել է մետաղական գնդիկ
Եղե՛ք զգոն... Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ ««Մուրացան» համալսարանական հիվանդանոց էր դիմե...