Ահազանգ է ստացվել, որ «Դոմոդեդովո»-ից Երևան ժամանող ինքնաթիռում 2 ռումբ է տեղադրված և վայրէջքից կարճ ժամանակ անց պայթելու է
Այսօր՝ մարտի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ահազանգ է ստացվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, որ Մոսկվայից Երևան ժամանող ինքնաթիռը վայրէջքից հետո պայթելու է:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համապատասխան բաժինների ծառայողները: Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, որոնց հետ են նաև ժողովրդին հայտնի կարմիր բերետները:
Օդանավակայանում իրավիճակը հանգիստ է, ասես, ոչ մի նման ահազանգ չի եղել, իսկ ինքնաթիռը, որը ժամանում էր «Դոմոդեդովո»-ից , անվտագությունից ելնելով, այլ վայր է վայրէջք կատարել, որտեղ այս պահին համապատասխան ծառայությունների աշխատակիցները պարզում են՝ արդյոք ահազանգը համապատասխանում է իրականությանը, թե ոչ: Ահազանգողը հայտնել էր, որ ինքնաթիռում 2 ռումբ է տեղադրված: Ոստիկանությունը պարզում է ահազանգողի ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հայտանաբերվել է ևս 1 զինծառայողի դի
Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտն...
Սպանել է, իսկ հետո ոստիկաններին ասել, որ «դժբախտ պատահար» է․ ինչ է կատարվել Գյումրիում
Այսօր, մարտի 18-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչությում իրականացված հսկայածավալ աշխատանքների արդյունքում պարզվել է...
14-ամյա երեխայի այտի փափուկ հյուսվածքներում հայտնաբերվել է մետաղական գնդիկ
Եղե՛ք զգոն... Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ ««Մուրացան» համալսարանական հիվանդանոց էր դիմե...
Պարզվել է «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկի նկատմամբ սպանության փորձ կատարողի ինքնությունը
Երեկ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է մարտի 8-ին Երևանի կենտրոնում քրեական աշխարհում հայտնի «...