Վրաստանում գիշերը 6 ցնցում է գրանցվել՝ 3,1 մագնիտուդ ուժգնությամբ
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո Վրաստանում 3,1 մագնիտուդ ուժգնությամբ եւս 6 ցնցում է գրանցվել։ Այս մասին վկայում են երկրի սեյսմոլոգիական ազգային կենտրոնի տվյալները։
Թբիլիսիի բնակիչները երկրաշարժը զգացել են կիրակի տեղական ժամանակով 22:25-ին։ Սեյսմոլոգիական ազգային կենտրոնի տվյալներով՝ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ջավախքի շրջանի Դմանիսի քաղաքի մոտ՝ Թբիլիսիից 58 կիլոմետր հեռավորության վրա։
Սեյսմոլոգների տվյալներով՝ հաջորդ ցնցումը տեղի է ունեցել ժամը 22:28-ին նույն վայրում՝ 4,5 մագնիտուդ ուժգնությամբ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 11 կիլոմետր խորության վրա։
Այնուհետեւ ցնցումների ուժգնությունը սկսել է նվազել 00:14-ին՝ հասնելով 3,1 մագնիտուդի, իսկ վերջին երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 03:35-ին՝ 3,5 մագնիտուդ ուժգնությամբ։
Առաջին երկրաշարժը զգացվել է հարեւան երկրներում՝ Հայաստանում, որտեղ ուժգնությունը կազմել է 5 բալ, եւ Ադրբեջանում՝ 3,5 բալ։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ պետք է անել երկրաշարժի ժամանակ
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ: ԱԻՆ սեյսմիկ ծառայության մշակած ուղեցույցը․ – Հիշեք‚ որ նույնիսկ ավերիչ երկրաշարժի դեպ...
Սոչիում մահացած են գտել Ռեփեր RicoSun-ին
Սոչիում գտնվող վարձակալած բնակարանում մահացած են հայտնաբերել ռեփեր Վլադիմիր Բոգդանովին, որը հայտնի է որպես RicoSun: Այս...
ՄԱԿ-ի հինգ աշխատակցի Եմենում առևանգել են
ՄԱԿ-ի մարդասիրական կառույցներից մեկի 5 աշխատակիցներ փետրվարի 12-ի առավոտյան առևանգվել են։ Նրանց թվում են չորս եմենցիներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրահավաք՝ Ալմաթիի հրապարակում
Ալմաթիի հրապարակում հանրահավաք է` ի հիշատակ հունվարյան իրադարձությունների ժամանակ զոհված 227 քաղաքացիների: