ՄԱԿ-ի հինգ աշխատակցի Եմենում առևանգել են
ՄԱԿ-ի մարդասիրական կառույցներից մեկի 5 աշխատակիցներ փետրվարի 12-ի առավոտյան առևանգվել են։ Նրանց թվում են չորս եմենցիներ և մեկ օտարերկրացի։ Այս մասին փետրվարի 13-ին Yemen News թերթին հայտնել է Եմենում մարդասիրական օգնության համակարգող և համակարգողի հասարակայնության հետ կապերի ավագ խորհրդական Ռասսել Գիկին։
«ՄԱԿ-ի աշխատակիցները վերադառնում էին Ադեն դաշտային առաքելության ավարտից հետո։ Միավորված ազգերի կազմակերպությունը սերտ կապի մեջ է իշխանությունների հետ, որպեսզի հասնի նրանց ազատ արձակմանը»,- ասել է նա։
Նախնական տվյալներով ՝ անհայտ զինյալները, ենթադրաբար, Եմենում տեղակայված «Ալ-Քաիդա» խմբավորման անդամ են։
Գրոհայինները հաճախ են պատանդներ վերցնում, որպեսզի նրանց փոխանակեն բանտարկյալների կամ գումարի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ պետք է անել երկրաշարժի ժամանակ
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ: ԱԻՆ սեյսմիկ ծառայության մշակած ուղեցույցը․ – Հիշեք‚ որ նույնիսկ ավերիչ երկրաշարժի դեպ...
Հրդեհ Հաղթանակ թաղամասում. կա զոհ և մեկ տուժած
Փետրվարի 13-ին, ժամը 01։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հաղթան...
Երևանում ուժեղացված ծառայության ժամանակ հայտնաբերվել է զենք և թմրանյութ
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ այսօր Երևան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացվել է ուժեղաց...
Վրաստանում գիշերը 6 ցնցում է գրանցվել՝ 3,1 մագնիտուդ ուժգնությամբ
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո Վրաստանում 3,1 մագնիտուդ ուժգնությամբ եւս 6 ցնցում է գրանցվել։ Այս մասին վկա...