Ինչպես զսպել «ռուսական հնարավոր ագրեսիան Ուկրաինայի դեմ». ԱՄՆ և թուրք պաշտոնյաները քննարկում են ունեցել
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինի հետ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի հետ դիվանագիտական համագործակցությունը, ինչպես նաև համատեղ ջանքերը՝ զսպելու «ռուսական հնարավոր ագրեսիան Ուկրաինայի դեմ»: Այս մասին ասվում է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնի տարածած հայտարարության մեջ։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Սալիվանն ու Քալինը անդրադարձել են «տարածաշրջանային մի շարք խնդիրների, այդ թվում՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թուրքիայի և Հայաստանի ջանքերին»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր կանչվել է ՀՀ Արտաքին...
Թուրք կուսակցապետը նախապայմաններ է դրել Հայաստանի առաջ
Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP-ՄՄԿ) նախագահ Մուստաֆա Դեսթիջին մամուլի ասուլիսում անդրա...
Ադրբեջանը անգամ Կարմիր խաչի Արցախ մուտքն է սահմանափակում. Միրզոյան
Ադրբեջանը փորձում է սահմանափակել Արցախի Հանրապետությունում նույնիսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատանքները և...
Միջուկային գործարքի շուրջ Իրանի հետ բանակցությունները գտնվում են «եզրափակիչ փուլում». ԱՄՆ Պետքարտուղարություն
Իրանի հետ բանակցությունները իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (...