Թուրք կուսակցապետը նախապայմաններ է դրել Հայաստանի առաջ
Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP-ՄՄԿ) նախագահ Մուստաֆա Դեսթիջին մամուլի ասուլիսում անդրադարձել է ՀՀ-Թուրքիա երկխոսության թեմային և արցախյան հիմնախնդրին։
Հիշեցնելով «Շուշիի հռչակագրի» վավերացման վերաբերյալ Թուրքիայի խորհրդարանին ներկայացված օրինագիծը՝ նա ասել է. «Հռչակագիրը նպատակ ունի ավելի ամրապնդել և խորացնել Թուրքիայի ու Ադրբեջանի փոխհարաբերությունները, ինչը շատ ճիշտ է։ Մենք, որպես «Մեծ միություն» կուսակցություն, լիովին աջակցում ենք դրան», գրում է «Էրմենիհաբեր»-ը:
Դեսթիջին հայտնել է, որ իր կուսակցությունը սատարում է Ադրբեջանի հետ ձեռնարկվող բոլոր քայլերը։ Իսկ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի իշխանությունների քողարկված նախապայմանների մասին ասել է հետևյալը։
«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի հետ կասեցվեն կարգավորման փորձերն այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը Ղարաբաղի օկուպացրած ողջ տարածքներից դուրս չի եկել և չի հրաժարվել Թուրքիային ուղղված ցեղասպանակության անհիմն պնդումներից»։
Ըստ թուրք կուսակցապետի, եթե Հայաստանը ցանականում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա պետք է 2 կարևոր քայլ անի. «Առաջին՝ հրաժարվի Ղարաբաղի բռնազավթած ողջ տարածքներից։ Եվ երկրորդ՝ հրաժարվի այսպես կոչված Հայոց ցեղասպանության պնդումներից։
Առանց դրանցից հրաժարվելու կարգավորման գործընթացը ոչ առողջարար կլինի, ոչ էլ՝ երկարաժամկետ: Կգա ապրիլի 24-ը, կրկին հայտարարություն կանեն և արդյունքում գործընթացը նորից կդադարի։ Ուստի, ի սկզբանե պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկել»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր կանչվել է ՀՀ Արտաքին...
«Իշխանության քաշը» չի՞ հերիքում, որ այնպես անեն ադրբեջանական զորքը դուրս գա ՀՀ-ից. նախագահի թեկնածուն պատասխանում է
Այն տարածքը, որտեղ այժմ զորքով նստած են ադրբեջանցիները, Հայաստանի սուվերեն տարածքն է։ Այս մասին Կառավարության նիստ...
Հոսպիտալացված քաղաքացիներից քանիսն են պատվաստված. նախարարը նշեց` օմիկրոնի տարածման աճ կգրանցվի
«Այս պահի դրությամբ ունենք հոսպիտալացված 1543 քաղաքացի ու պետք է ընդգծեմ, որ նրանցից 256-ն են պատվաստված, այսինքն՝...
Ռուսաստանցիներն ԱՄՆ ուսանողական վիզա կարող են ստանալ Հայաստանում և ևս 2 երկրում
Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունը, հյուպատոսական գործողությունների սահմանափակմամբ պայմանավորված, ուսանողական կամ ակադեմիական...