Միջուկային գործարքի շուրջ Իրանի հետ բանակցությունները գտնվում են «եզրափակիչ փուլում». ԱՄՆ Պետքարտուղարություն
Իրանի հետ բանակցությունները իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերադառնալու շուրջ գտնվում են եզրափակիչ փուլում, կողմերին ոչ ավելի, քան մի քանի շաբաթ է մնացել համաձայնագրի հասնելու համար: Այդ մասին հունվարի 31-ին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը:
«ՄԵնք այժմ գտնվում ենք ճանապարհի եզրափակիչ հատվածում: Ինչպես մենք արդեն ասել ենք, դրանք (բանակցությունները) չեն կարող հավերժ շարունակվել: Դա ո՛չ կանխագուշակում է, ո՛չ սպառնալիք եւ ո՛չ էլ արհեստականորեն սահմանված ժամկետներ: Դա ընդամենը պահանջ է, որը մենք հասցրել ենք Իրանին եւ «5+1» խմբի բոլոր անդամներին»,-Միացյալ Նահանգների դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչն ասել է հեռախոսային ճեպազրույցի ընթացքում:
Նրա խոսքով՝ իրանական միուկային գործարքի պայմանների կատարմանը կողմերի վերադարձին մնում է ոչ ավելի, քան մի քանի շաբաթ: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հավելել է, որ Թեհրանին անհրաժեշտ է քաղաքական որոշում ընդունել, թե արդյոք նա մտադիր է վերադառնալ ԳՀՀԾ-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր կանչվել է ՀՀ Արտաքին...
Կկատարենք մեր պարտավորությունները ՆԱՏՕ-ի առջև. Թուքիայի ՊՆ նախարարը` ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մասին
Թուրքիան ամբողջությամբ կկատարի նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները՝ Ուկրաինայի շուրջ լարվածութ...
Վաշինգտոնում ՌԴ դեսպանատան պատասխանը` ԱՄՆ-ից հնչող պատժամիջոցների սպառնալիքներին
Ռուսաստանը չի պատրաստվում հետ քաշվել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքների պատճառով, որոնք հանդես են գալիս երկ...
Ինչպես զսպել «ռուսական հնարավոր ագրեսիան Ուկրաինայի դեմ». ԱՄՆ և թուրք պաշտոնյաները քննարկում են ունեցել
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ղեկավարի պաշտ...