ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր կանչվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարություն։ Նշվում է, որ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Բելառուսի նախագահի կողմից արված սկանդալային հայտարարությունների հետ կապված։
Аuroranews.am-ը կապ հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հաստատց` նշելով, որ, այո, դեսպանն այսօր եղել է ԱԳՆ շենքում, սակայն հանդիպման բովանդակության մասին այլ մեկնաբանություններ հրաժարվեց տալ:
Փորձեցինք տեղեկանալ` հանդիպամն մասին հաղորդագրություն կտարածվի, թե ոչ, բայց խոսնակը հարցն անպատասխան թողեց:
Հիշեցնենք, որ երեկ Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սկանդալային հայտարարություններ էր արել` ասելով, «Հայաստանը գնալու տեղ չունի։ Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են»։
Նմանատիպ հոդվածներ
«Ես սեփական աչքով եմ տեսել, թե ինչ է այնտեղ տեղի ունենում». Զասը` հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է Հարավային Կովկասում՝ Հա...
«Սեյրան Օհանյանին կանչեինք հարցնեինք` ինչո՞ւ ես շիշ նետում»․ Ալեն Սիմոնյանը խոսել է ԱԺ ծեծկռտուքների մասին
8-րդ գումարման Ազգային ժողովի այս 8 ամիսների ընթացքում աննախադեպ շատ միջադեպեր են գրանցվել՝ շիշ նետել, ոտքով հարվածել, վ...
8 անգամ պատվաստված Ժիրինովսկին վարակվե՞լ է «Օմիկրոն»-ով. ինչ են գրում լրատվականները
Ռուսական որոշ լրատվականներ և թելեգրամյան ալիքներ տարածում են տեղեկություն, թե Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար...
Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ղարաբաղի հարցը
Ինչպես արդեն հայտնել ենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ հանդիպել են: Ռուսաստանն...