Վաշինգտոնում ՌԴ դեսպանատան պատասխանը` ԱՄՆ-ից հնչող պատժամիջոցների սպառնալիքներին
Ռուսաստանը չի պատրաստվում հետ քաշվել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքների պատճառով, որոնք հանդես են գալիս երկկողմ հարաբերություններում լարվածության գեներացմամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունը:
«Լարվածության գեներատորը ոչ թե Մոսկվան է, այլ Վաշինգտոնը։ Մենք չենք պատրաստվում հետ քաշվել՝ ականջ դնելով ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքներին»,- ասված է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ:
Դեսպանատանն ընդգծել են, որ հենց ԱՄՆ-ն է խրախուսել Կիևում արմատական-ազգայնական պետական հեղաշրջումը, որի արդյունքում Ղրիմի բնակիչները հայտնվել են ոչնչացման սպառնալիքի տակ և քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին:
Այնտեղ հիշեցրել են, որ Վաշինգտոնն ուկրաինական իշխանություններին ժամանակակից հարձակողական սպառազինություններ է մատակարարում՝ համակերպվելով Դոնբասի խնդիրը ուժային ճանապարհով լուծելու Վլադիմիր Զելենսկու կառավարության ձգտման հետ։
Ռուս դիվանագետները ԱՄՆ-ին նաև մեղադրել են այն բանում, որ նրանք անվտանգության անբաժանելիության սկզբունքի խախտմամբ տարածել են իրենց ռազմական ենթակառուցվածքը՝ մինչև ռուսական սահմաններ: Ընդ որում, հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ռուսաստանն իր տարածքում զինված ուժեր տեղափոխելու ինքնիշխան իրավունք ունի, և դա ոչ մեկին չի սպառնում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր կանչվել է ՀՀ Արտաքին...
Կկատարենք մեր պարտավորությունները ՆԱՏՕ-ի առջև. Թուքիայի ՊՆ նախարարը` ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մասին
Թուրքիան ամբողջությամբ կկատարի նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները՝ Ուկրաինայի շուրջ լարվածութ...
Միջուկային գործարքի շուրջ Իրանի հետ բանակցությունները գտնվում են «եզրափակիչ փուլում». ԱՄՆ Պետքարտուղարություն
Իրանի հետ բանակցությունները իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (...
Թուրք կուսակցապետը նախապայմաններ է դրել Հայաստանի առաջ
Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP-ՄՄԿ) նախագահ Մուստաֆա Դեսթիջին մամուլի ասուլիսում անդրա...