Կկատարենք մեր պարտավորությունները ՆԱՏՕ-ի առջև. Թուքիայի ՊՆ նախարարը` ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մասին
Թուրքիան ամբողջությամբ կկատարի նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները՝ Ուկրաինայի շուրջ լարվածության պայմաններում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Անկարան կշարունակի շփումները նաեւ Մոսկվայի և Կիեւի հետ՝ նրանց միջեւ հարաբերությունների կարգավորման համար։
«Նեղուցների կարգավիճակը (սևծովյան և ոչ սևծովյան երկրների նավերի անցման կանոնները), որը սահմանվել է կոնվենցիայով, ձեռնտու է բոլոր կողմերին։ Ներկա պայմաններում այս կոնվենցիայից հրաժարվելու մասին խոսք լինել չի կարող։ Ինչ վերաբերում է սեւծովյան երկխոսությանը, ապա Թուրքիան անում է այն ամենը, ինչ պետք է։ Մենք կշարունակենք մեր երկխոսությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ ու կկատարենք մեր պարտավորությունները ՆԱՏՕ-ի առջեւ»,- մեջբերում է նախարարին TRT հեռուստաալիքը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր կանչվել է ՀՀ Արտաքին...
Վաշինգտոնում ՌԴ դեսպանատան պատասխանը` ԱՄՆ-ից հնչող պատժամիջոցների սպառնալիքներին
Ռուսաստանը չի պատրաստվում հետ քաշվել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքների պատճառով, որոնք հանդես են գալիս երկ...
Միջուկային գործարքի շուրջ Իրանի հետ բանակցությունները գտնվում են «եզրափակիչ փուլում». ԱՄՆ Պետքարտուղարություն
Իրանի հետ բանակցությունները իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (...
Ադրբեջանը անգամ Կարմիր խաչի Արցախ մուտքն է սահմանափակում. Միրզոյան
Ադրբեջանը փորձում է սահմանափակել Արցախի Հանրապետությունում նույնիսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատանքները և...