Կրակոցներ Ծաղկաձորում. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը
Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում:Ժամը 10:20-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ գիշերը Ծաղկաձոր քաղաքի Գ. Մագիստրոսի փողոցում գործող «Ֆրուդս» մթերային խանութի ուղղությամբ կրակոցներ են արձակվել :
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01:10 -ի սահմաններում նշված խանութի ուղղությամբ կրակոցներ են արձակել, ինչի արդյունքում վնասվել է դռան ապակին, ցուցափեղկը և սառնարանը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 հատ կրակված որսորդական փամփուշտի «Պիժ» և 10 հատ որսորդական փամփուշտի գնդակներ: Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումեր հանցագործություն կատարած անձի ինքնությունը, նրան և հանցագործության գործիք հրացանը հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Դաժան դեպք՝ Գեղարքունիքում. անասնագոմի տարածքում հայտնաբերվել է մասամբ հոշոտված կնոջ դի
Այսօր` դեկտեմբերի 6-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում ոստիկանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայհոյախառն ծեծկռտուք Ազգային ժողովում
Հայհոյախառն ծեծկռտուք Ազգային ժողովում: Մանրամասները՝ քիչ անց:
Հյուսիսային պողոտայում պարեկները «Դրագոն Գարդեն»-ի մոտ հայտնաբերել են տղամարդու դի
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50 -ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկ...
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Mercedes-ն ու Man բեռնատարը
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:35-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան...