Հյուսիսային պողոտայում պարեկները «Դրագոն Գարդեն»-ի մոտ հայտնաբերել են տղամարդու դի
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50 -ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, պարեկներ Գալստյանի և Հակոբ Բադալյանի գլխավորությամբ, ծառայություն կատարելու ընթացքում Հյուսիսային պողոտայում՝ «Դրագոն Գարդեն»-ի հարևանությամբ գտնվող աղբարկղերի մոտ հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com -ը, Դ. Նիկողոսյանը ահազանգել է Երևանի 103 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղմաարդու մահը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել: Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժնի քննիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, իսկ նրա մոտ հայտնաբերվել է 73-ամյա Ռ. Գյուլումյան անվամբ անձնագիր: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Դաժան դեպք՝ Գեղարքունիքում. անասնագոմի տարածքում հայտնաբերվել է մասամբ հոշոտված կնոջ դի
Այսօր` դեկտեմբերի 6-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում ոստիկանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայհոյախառն ծեծկռտուք Ազգային ժողովում
Հայհոյախառն ծեծկռտուք Ազգային ժողովում: Մանրամասները՝ քիչ անց:
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Mercedes-ն ու Man բեռնատարը
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:35-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան...
Կրակոցներ Ծաղկաձորում. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը
Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում:Ժամը 10:20-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին տ...