Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Mercedes-ն ու Man բեռնատարը
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:35-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 125-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և Man մակնիշի բեռնատարը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է, 1 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, ապա օպերատիվորեն ժանածած «Իջևան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Իջևան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի:
Նմանատիպ հոդվածներ
Դաժան դեպք՝ Գեղարքունիքում. անասնագոմի տարածքում հայտնաբերվել է մասամբ հոշոտված կնոջ դի
Այսօր` դեկտեմբերի 6-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում ոստիկանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայհոյախառն ծեծկռտուք Ազգային ժողովում
Հայհոյախառն ծեծկռտուք Ազգային ժողովում: Մանրամասները՝ քիչ անց:
Հյուսիսային պողոտայում պարեկները «Դրագոն Գարդեն»-ի մոտ հայտնաբերել են տղամարդու դի
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50 -ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկ...
Կրակոցներ Ծաղկաձորում. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը
Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում:Ժամը 10:20-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին տ...