Երևանում բախվել են Toyota և Ford մակնիշի ավտոմեքենաները. վերջինս հայտնվել է բետոնե պատնեշի վրա

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ թիվ 32/7 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 31-ամյա Գեղամ Պետրոսյանի վարած Toyota մակնիշի և 25-ամյա  Աշոտ Պետրոսյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, վթարի հետևանքով Ford-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 47-ամյա  Ն. Ս.-ն   մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

 

 Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկայի ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝  գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ:  Բախման հետևանքով Ford-ն էլ մասամբ հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշի վրա: 

Քաղաքականություն

Պատահարներ