Պատահարներ

Վարորդը նստել է մեքենան, միացրել շարժիչն ու մեքենան բռնկվել է

Unknown 1 րոպե 555 դիտում
Վարորդը նստել է մեքենան, միացրել շարժիչն ու մեքենան բռնկվել է

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ճանապարհային ոստիկանները սահմանազատել են տարածքը և նշված փողոցում ժամանակավորապես դադարեցրել են երթևեկությունը, որպեսզի հրշեջները իրենց աշխատանքները  կատարեն: 

 

Վերջիններս մարել են Opel մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Վարորդը մոտեցել է ավտոմեքենային, նստել, ապա շարժիչը միացնելուց հետո նկատել է, որ ավտոմեքենայում կրակ է  բռնկվել և անմիջապես ահազանգել է 911: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250