Պատահարներ

Ռուսաստանում կանխվել է զինված հարձակման փորձ ուսումնական հաստատության վրա

Unknown 271 դիտում
Ռուսաստանում կանխվել է զինված հարձակման փորձ ուսումնական հաստատության վրա

Ռուսաստանի ԱԴԾ-ն ձերբակալել է մի դեռահասի, ով զինված հարձակում էր նախապատրաստում ուսումնական հաստատության վրա, Ուկրաինայի քաղաքացին համոզել է նրան հանցագործություն կատարել։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնում:

 

«Կազանի Անվտանգության դաշնային ծառայությունը զինված հարձակում է կանխել ուսումնական հաստատության վրա։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում բերման է ենթարկվել այս հանցագործության նախապատրաստմանը մասնակցած ՌԴ անչափահաս քաղաքացին»,-նշել են ԱԴԾ-ում։

«Telegram մեսենջերի օգտատեր, ոմն Օվսյուկ Յարոսլավ, ով բնակվում է Ուկրաինայում, նրան համոզում էր զանգվածային սպանություն կատարել»,-ասվում է հաղորդագրության մեջ։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250