Լարվածությունները մեզ միշտ ուղեկցելու են մինչև սահմանագծման ու սահմանազատման փուլ. Անդրանիկ Քոչարյան
Հայաստանի և հակառակորդի պաշտպանության նախարարների միջև օպերատիվ կապը պետք է իրականություն դառնա։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Անդրադառնալով Գեղարքունիքի մարզում երեկ տեղի ունեցած լարվածությանը՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նման լարվածությունները մեզ միշտ ուղեկցելու են մինչև վերջնական խնդիրների լուծումը, որն իրականություն կդառնա այն ժամանակ, երբ մտնենք սահմանագծման ու սահմանազատման փուլ։
«Դրա համար երկրում պետք է ստեղծել ներդաշնակ, կայուն իրավիճակ։ Ինքներդ տեսաք, որ կան ուժեր, որոնք այդ ցանկությունը կամ օրակարգը չունեն»,-նշեց պատգամավորը։
Հարցին՝ ինչ է պարզ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից, քանի որ ԱԳՆ-ն չի հերքում, որ նոյեմբերի վերջին կարող է նման հանդիպում լինել, Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ բազմիցս հայտարարել են, որ ՀՀ-ն դրան կողմ է.
«Մենք շահագրգռված ենք, որ դա օր առաջ սկսվի, որ հստակություն լինի՝ զրոյական կետը որտեղ է և այդ կետի շուրջ բանակցություններից հետո պետք է տեղի ունենան այն խնդիրների լուծումները, որոնք կապված են առաջնագծի ինժեներական կառույցների կահավորման հետ»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Անդրադառնալով հարցին, թե որ թվականի քարտեզներով է իրականացվելու սահմանագծումն ու սահմանազատումը, պատգամավորը նկատեց՝ հայ ժողովուրդը ցանկանում է Տիգրան Մեծի ժամանակների, խոսք է գնացել նաև 20-ականների քարտեզի մասին։
«Բանակցությունների ընթացքում պետք է գտնել մեզ համար ցանկալի զրոյական կետը, որից հետո չունենանք կորուստներ, այլ հակառակը՝ ունենանք ձեռքբերումներ։ Դա պետք է սկսել բանակցային գործընթացով, իսկ նման գործընթացի շրջանակներում լինելու են լարվածության այսպիսի օջախներ, որոնք կմարեն այն ժամանակ, երբ Հայաստանի ներսում այդ օջախներին անուղղակի սպասարկող գործընթացներ չեն լինի»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Ինչ վերաբերում է Բրյուսելում դեկտեմբերի 15-ին սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը, Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ բոլոր բանակցություններից պետք է ինչ-որ ակնկալիք ունենալ. «Եթե գնում ենք բանակցությունների, նշանակում է՝ ասելու կամ լսելու բան ունենք։
Բանակցությունները միշտ լավ են, որ լարվածությունները թուլացնեն։ Թե ինչ խնդիր պետք է լուծեն բանակցությունները, կապված է թե բանակցող կողմն իր հետևում ինչ ունի։ Հետև ասածն իշխանության տեսանկյունից ժողովրդի կամքի արտահայտությունն է»,-նշեց պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
Կառավարությունը` Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավանական հանդիպման առնչությամբ այս պահին տեղեկություն չկա։...
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
«Հայաստան» դաշինքը հայտնում է․ «Օրվա իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով այսօր hայ ժողովուրդը և...
Ալիևը հրավիրում է աշխատել Ղարաբաղի օկուպացված տարածքներում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարավկորեական ընկերություններին հրավիրել է աշխատել Ղարաբաղի օկուպացված տարածքներում։ Նա ը...