Զինծառայողը Կապանում ստացել է թեթև վնասվածք. ՊՆ-ն պարզաբանում է

ՀՀ Պաշտպանության նախարարությունը արձագանքել է մամուլում տարածված տեղեկություններին, ըստ որոնց Կապանում զինծառայող է գտնվել հրազենային վնասվածքով։ Նախարարության հաղորդմամբ՝ տարածված տեղեկությունը ներկայացվել է աղավաղված ձևով։


Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։ Նշվում է, որ նրա առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում։


Վնասվածք ստացած զինծառայողը բուժօգնություն է ստացել կայազորային հոսպիտալում։ Պաշտպանության նախարարությունը հավելում է, որ այս պահին անհրաժեշտություն չի եղել զինծառայողին տեղափոխելու Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։


Նախարարությունը հորդորում է լրատվամիջոցներին հրապարակելուց առաջ ստուգել տեղեկությունները և առաջնորդվել պաշտոնական աղբյուրներով՝ խուսափելու համար հանրության մոլորեցումից։

Քաղաքականություն