Նարեկ Մկրտչյանի եղբայրը կրկին հարցաքննվել է. «Ժողովուրդ»
ՀՀ Քննչական կոմիտեն կրկին հարցաքննել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին, որը շարունակում է գտնվել տնային կալանքի տակ։ Ըստ իրավապահ աղբյուրների՝ վերջին օրերին իրականացվել են նաև նոր զննություններ՝ քրեական վարույթի շրջանակում։ Այս մասին հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը:
Հիշեցնենք, որ Մկրտիչ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենքի պահման, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված մի շարք հոդվածներով։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք, որը դեռևս չի վերացվել։
Ըստ Քննչական կոմիտեի տեղեկությունների՝ վարույթը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի մի քանի դրույթներով, ներառյալ՝ 335-րդ, 393-րդ և 396-րդ հոդվածներով։ Քննությունը շարունակվում է, և իրավապահները չեն բացառում նոր մանրամասների ի հայտ գալը։
Նշենք, որ Մկրտիչ Մկրտչյանը ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրն է, որի նշանակման ֆոնին այս գործը լայն հանրային արձագանք է առաջացրել։





























