Հենրիխ Մխիթարյանը մեկ ամսով դադար է վերցնում վնասվածքի պատճառով
Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկու և «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է ձախ ազդրի կիսաջլային մկանի վնասվածք։ Տեղեկությունը հրապարակվել է միլանյան ակումբի պաշտոնական կայքում, հայտնում է ArmSportam-ը։
Մխիթարյանը կմնա խաղադաշտից դուրս մոտ մեկ ամիս։ Նա բաց կթողնի Չեմպիոնների լիգայի երկու խաղ։
36-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության 8-րդ տուրի «Նապոլիի» դեմ խաղում (1:3 հաշվով)՝ փոխարինվելով հանդիպման 32-րդ րոպեին։
Ակումբը նշել է, որ Մխիթարյանի վերականգնման ընթացքը կգնահատվի առաջիկա շաբաթներին՝ կախված բուժման արդյունքներից։
Նմանատիպ հոդվածներ
ՍՊՈՐՏ. Մխիթարյանը կհրաժարվի Ռոմայի հետ պայմանագիրը երկարաձգելուց
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ «Ռոմայից»։ Այս մասին գրում է Calc...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Չեմպիոնների լիգայի խաղում Մխիթարյանի 1 գործողությունը հիացրել է երկրպագուներին
Իսկական ֆուտբոլային արվեստ. Հենրիխ Մխիթարյանի 1 գործողությունը Չեմպիոնների լիգայի խաղում հիացրել է երկրպագուներին: Այս մ...
Լևոն Արոնյանը 1-ին տեղը զբաղեցրեց շախմատի Goldmoney Asian Rapid գլխավոր մրցաշարում
Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանի հաղթանակով ավարտվեց առցանց անցկացվող Goldmoney Asian Rapid արագ շախմատի գլխավոր մրցաշա...
ԿԳՄՍ-ն հայտարարում է` ըմբիշներին գումարները վճարվել է. մարզիկը հակադարձում է` ներկայացված գումարները ստացել ենք 2020-ին
Ինչպես արդեն հայտնել էինք` Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները վերջին շրջանում բարձրաձայնում են մարզաձևո...