Էրդողանը և Սթարմերը կնքել են Eurofighter-ի մատակարարման պայմանագիր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերն ստորագրել են Eurofighter Typhoon մարտական ինքնաթիռների մատակարարման համաձայնագիր։ Փաստաթուղթը ստորագրվել է միջգերատեսչական բանակցությունների արդյունքում և դիտվում է որպես Թուրքիայի ու ՄԹ ռազմավարական կապերի ամրապնդման կարևոր քայլ։


Էրդողանը շեշտել է, որ այս պայմանագիրը նոր փուլ է բացում երկու երկրների համագործակցության մեջ՝ հատկապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը հնարավորություն կտա զարգացնել համատեղ նախագծեր և տեխնոլոգիական փոխանակում։


«Ես այս համաձայնագիրը դիտարկում եմ որպես երկու մտերիմ դաշնակիցների միջև վստահության և գործընկերության նոր նշան։ Համոզված եմ, որ այն կբերի նոր հնարավորությունների՝ ինչպես ռազմական, այնպես էլ արդյունաբերական մակարդակում»,- նշել է Էրդողանը։


Փորձագետների գնահատմամբ՝ Eurofighter Typhoon-ի մատակարարումը կուժեղացնի Թուրքիայի ռազմաօդային կարողությունները և կնպաստի ՆԱՏՕ-ի ներսում ՄԹ-ի հետ համագործակցության խորացմանը։

Քաղաքականություն