Ուկրաինան կստանա վարկ՝ ռուսական ակտիվների հաշվին. ԵՄ
Եվրամիության շրջանակներում վստահ են, որ Ուկրաինան կստանա վարկ՝ Ռուսաստանի սառեցված ակտիվների հաշվին։ Ինչպես հայտնում է Politico-ն, ԵՄ մի պաշտոնյա նշել է․ «Խնդիրը նրանում չէ, թե արդյոք վարկը կտրամադրվի, այլ՝ երբ դա կկատարվի»։
Ավելի վաղ ԵՄ անդամ երկրները գագաթնաժողովի ընթացքում չկարողացան ընդհանուր դիրքորոշում ձևավորել Եվրահանձնաժողովի առաջարկի շուրջ, որը վերաբերում է ռուսական ակտիվների օգտագործմանը՝ Կիևին աջակցելու նպատակով։
Գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում նշվում է, որ ԵՄ երկրները որոշել են վերադառնալ Ուկրաինային ֆինանսական աջակցության տարբերակների քննարկմանը հաջորդ նիստի ընթացքում։
Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսը նույնպես հայտնել է, որ ակնկալում է առաջընթաց այս հարցում արդեն դեկտեմբերի 18-ին նախատեսված ԵՄ խորհրդի հաջորդ նիստում։





























