Թրամփը և Տակաիտին ստորագրել են նոր ռազմավարական համաձայնագիր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ կնքված պայմանագիրը կարևոր քայլ է երկու երկրների ռազմավարական համագործակցության ամրապնդման ուղղությամբ։


«Ճապոնիան պատվիրել է մեզանից շատ մեծ քանակությամբ առաջադեմ զինտեխնիկա։ Սա արդար և հավասարակշռված գործարք է, որը կբերի տնտեսական և անվտանգային նոր հնարավորությունների»,- հայտարարել է նա։


Հայտարարությունը հնչել է Տոկիոյում՝ Թրամփի և Ճապոնիայի նոր վարչապետ Սանաե Տակաիտիի հանդիպման ժամանակ։ Տակաիտին՝ երկրի առաջին կին վարչապետը, և Թրամփը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր և նախատեսում են միասին այցելել ամերիկյան ռազմածովային բազա։


Բացի այդ, կողմերը ստորագրել են համաձայնագիր, որը վերաբերում է հազվագյուտ և ռազմավարական հանքանյութերի մատակարարմանը՝ նպատակ ունենալով նվազեցնել կախվածությունը երրորդ երկրներից և ապահովել մատակարարման կայուն շղթաներ։

Քաղաքականություն