Շղթայական ավտովթար՝ Երևանում. Ազգային ժողովի դիմաց բախվել են Hyundai Sonata-ն, Mercedes-ը, Toyota-ն ու Opel-ը. Shamshyan. com

Այսօր` նոյեմբերի 17-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց, բախվել է Opel մակնիշի ավտոմեքենային։ Վերջինս էլ, առաջ ընթանալով, բախվել է Mercedes-ին, Mercedes-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է Toyota-ին։ 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր օգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։ 

 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։  
 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ